▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոսանքազրկման հետևանքով մետրոպոլիտենում խուճապ է առաջացել, իսկ երթևեկությունը կաթվածահար է եղել

Այսօր  մարզերի և մայրաքաղաքի  հոսանքազրկման  հետևանքով Երևանի մետրոպոլիտենի գնացքներից շատերը մնացել են թունելներում, որտեղ մարդկանց`մասնավորապես երեխաների և կանանց  մոտ խուճապ  է առաջացել: Այս մասին Asekose.am-ին տեղեկացրել են գնացքներից մեկի մեջ մնացած մի քաղաքացի, ով «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ  հերթապահ ոստիկաների աջակցությամբ գնացքի վագոնների դռները բացելուց հետո մյուս քաղաքացիների հետ  դուրս էր եկել և ոտքով հասել  մոտակա կանգառ:

ԱԻՆ  տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ և քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Իսկ Երևանի փողոցներում լուսակիրների աշխատանքի խափանման հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը, որոշ հատվածներում, այն կարգավորվել է ճանապարհային ոստիկանների կողմից:  Բայց որոշ թաղամասերում դեռ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more