▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հայտնության տոնն է

Հունվարի 5-ի երեկոյան ժամերգությունից հետո Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը:

Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ. Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ավետիսով:


Հունվարի 6-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:


Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:

Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more