Հարգելի քաղաքաշինարարության նախարար պարոն Թադևոսյան,
Տեղեկացնում եմ որ կարմիրով գունանշված հատվածը ՎԵՐգետնյա է և իրականացվել է վերջին ամիսների ընթացքում, նույն կառուցապատողի կողմից:
Հարգանքով,
Սարհատ
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից նախարար եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում: