▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուղարկավորեցին. «Ժողովուրդ»

Մարտի 10-ին  Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Հովք գյուղում կայացավ  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայող Արթուր Աֆյանի հուղարկավորությունը: Նրա մայրն ու եղբայրը՝ Արկադին, ովքեր Հովքում են բնակվում, ցանկացել են, որ Արթուրը հայրենի գյուղում հուղարկավորվի: Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Աֆյանը անհետ կորել էր փետրվարի 21-ին: Մարտի 8-ին հայտնաբերվել էր նրա մարմինը՝ կախված վիճակում: Հովքի գյուղապետ Գրիգոր Գեւորգյանից տեղեկացանք, որ Ա. Աֆյանի դիակը Շիրակի մարզից Հովք է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի հրամանատարության միջոցով: Արթուրի հոգեհացի ծախսերը հոգացել է զորամասը, որոշակի աջակցություն է ցուցաբերել Հովքի գյուղապետարանը: Գյուղապետից տեղեկացանք, որ հուղարկավորության արարողությանը չի մասնակցել Ա. Աֆյանի կինը, սակայն ներկա են եղել Արթուրի աները եւ երկու քենակալները՝ իրենց տիկնանց հետ: Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի հավատում, թե կենսախինդ Արթուրը կարող էր պարտքերի պատճառով ինքնասպան լինել: Նրա խոսքով` Աֆյանի ունեցած պարտքերի չափը 15.000 դոլար էր, եւ նա դժվար թե այդպիսի գումարի համար կյանքին վերջ տար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ


Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more