«Ինչ վերաբերում է գործակալական ցանցերի հնարավոր բացահայտմանը, ես մեծ հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց, այնուամենայնիվ, կբացահայտվի, բայց ցավս այն է, որ, ենթադրաբար, այդ գործակալական ցանցը ՀՀ հատուկ ծառայությունների հետ չի, որ աշխատում է, ու հետևաբար, այդ ցանցի անունները ՀՀ հատուկ ծառայություններում չի, որ գրված են։ Ես հույս ունեմ, որ մի ուրիշ երկրի՝ տարիներ հետո գաղտնազերծման ժամանակ, ամեն դեպքում, այդ անունները երևան կգան։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ թե ի՞նչ միֆական բաներ են ոչնչացվում, ես կառաջարկեմ, որ մենք գանք ու հանգենք այն պատասխանին, թե, վերջիվեջո, հեղափոխության հասունացման ու վերջնականացման փուլում, ո՞վ, այնուամենայնիվ, ձեզնից կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն տալու օրենքի նախագծի քննարկման ժամանակ: ՔՊ-ականներից ևս երկուսի ելույթը՝ տեսանյութում։ |
Հավելենք, որ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը:
Դիտեք նաև՝ |
«Հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց կբացահայտվի»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet