▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը նվիրեց հայ զինվորին

Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը իր 1-ին ելույթը պրոֆեսիոնալ ռինգում նշանավորեց փառահեղ հաղթանակով: 

Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

27-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտից հետո ռինգ է դուրս եկել հատուկ շապիկով, որի վրա պատկերված էր Հայաստանն ու Արցախը և գրված էր «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more