▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի 68-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 65 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Չալոյանը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի ևս 2 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս  69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որոնք ռինգ դուրս կգան այսօր երեկոյան կայանալիք մրցահերթում: vivaronews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more