▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Բաչկովը՝ Սոֆիայի մրցաշարի հաղթող

Սոֆիայում կայացած բռնցքամարտի «Ստրանջայի» թվով 68-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկներից հաջող հանդես եկավ միայն Հովհաննես Բաչկովը:

Մեր 64կգ քաշային բռնցքամարտիկը վստահ հաղթահարեց նախնական բոլոր փուլերը եւ մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Այրին Իսմետովի հետ: Հովհաննես Բաչկովը փայլուն անցկացրեց նաեւ իր վերջին մարտը եւ միավորներով հաղթանակ տարավ:

Մեր մյուս 8 բռնցքամարտիկներն անհաջող հանդես եկան, չկարողացան հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ եւ մնացին առանց մեդալների:

Նշենք, որ այս տարվա մրցաշարին մասնակցեցին 35 երկրների 282 բռնցքամարտիկ (210 տղամարդ, 72՝ կին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more