▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը «Արմենիա TV»-ի ղեկավարությանը հորդորում է վերանայել աշխատակիցներին ազատելու որոշումը

«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա»  հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հերթական թողարկմանը վրիպակ է եղել Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված, ինչից հետո տառասխալ արած մոնտաժողին ու լրագրողին հեռացրել են աշխատանքից: 

Նշենք նաև, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարությանը դիմել էին նաև մի խումբ լրագողներ, նշելով. «Չենք ցանկանում խառնվել Ձեր ներքին խոհանոցին, բայց խնդրում ենք վերանայել Ձեր որոշումն ու մարդկանց պատժել ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ այն մեթոդներով, որոնք որ դուք կհամարեք ճիշտ» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more