▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը հավաքել է մարզպետներին. արտահերթ խորհրդակցություն ՀՀ կառավարությունում.galatv.am

galatv.am-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով եւս շտապել է կառավարական շենք, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Աշխատանքային հանդիպում ունենք, հարցեր ունենք քննարկելու, եկել ենք քննարկման»: Հարցին, թե վարչապե՞տն է հրավիրել, Արամ Հարությունյանը պատասխանել է. «Մենք մեր հանդիպումները ըստ անհրաժեշտության ենք կատարում եւ զեկուցումները նույնպես: Առօրյա աշխատանքային հանդիպումներ են, այնպես որ ոչ միայն վարչապետի, այլեւ տարբեր ստորաբաժանումներում մենք հանդիպումներ ունենք, եւ դա ընդունված պրակտիկա է, մենք գալիս ենք եւ մեր խնդիրները քննարկում ենք վարչապետի, փոխվարչապետի, ստորաբաժանումների ղեկավարների հետ, որեւիցե խնդիր այստեղ չկա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով եւս շտապել է կառավարական շենք, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Աշխատանքային հանդիպում ունենք, հարցեր ունենք քննարկելու, եկել ենք քննարկման»: Մեր հարցին, թե վարչապե՞տն է հրավիրել, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Մենք մեր հանդիպումները ըստ անհրաժեշտության ենք կատարում եւ զեկուցումները նույնպես: Առօրյա աշխատանքային հանդիպումներ են, այնպես որ ոչ միայն վարչապետի, այլեւ տարբեր ստորաբաժանումներում մենք հանդիպումներ ունենք, եւ դա ընդունված պրակտիկա է, մենք գալիս ենք եւ մեր խնդիրները քննարկում ենք վարչապետի, փոխվարչապետի, ստորաբաժանումների ղեկավարների հետ, որեւիցե խնդիր այստեղ չկա»:
Արամ Հարությունյանի խոսքով՝ խորհրդակցությունը ոչ միայն արտահերթ չէ, այլեւ արտառոց որեւէ բան չկա: «Մեր ամենօրյա աշխատանքն է, եւ մեր աշխատանքը կատարում ենք»,- ասաց նա: Կոտայքի մարզպետի խոսքով՝ իրենք գալիս են, որպեսզի իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ պատասխաններ ստանան: Նշենք, որ կառավարության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից մինչդեռ համառորեն պնդում էին, թե վարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն նախատեսված չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more