▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի կարատեիստ թիկնապահը՝ փոխքաղաքապետ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի։ Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում։ Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, եւ չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշտոնը։

Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել եւ հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայանան աշխատանքի։ Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճակից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more