▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ ու երջանիկ, որ որդիս պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ Զլատան Իբրահիմովիչ

Շվեդիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, միլանյան ակումբի մարզական եւ կոմերցիոն հարցերով խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է 17-ամյա որդու առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Միլանի» հետ։ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ակումբի երիտասարդական թիմում։

«Որպես հայր՝ ես շատ հպարտ եւ երջանիկ եմ, որ որդիս պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ Նա դեռ շատ աշխատանք ունի։ Նրա համար հեշտ չէ իմ ազգանունն ունենալ։ Բայց առայժմ նա դրսեւորում է ուժեղ մտածելակերպ եւ բնավորություն։ Դա է գլխավորը, իսկ հետո ճակատագիրը կորոշի։ Նա շատ է աշխատում եւ հավատում է, որ կարող է խաղալ «Միլանում», կերտել պատմություն»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Իտալիայի մինչեւ 18 տարեկանների առաջնության անցած մրցաշրջանում Մաքսիմիլիան Իբրահիմովիչը «Միլանի» պատանեկան թիմի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more