A1plus.am-ը գրում է. Առաջին գծում մարտնչած Գալինա Նավիցկայատեն այսօր իր 2 որդիների հետ ապրում է մի փոքրիկ տարածքում՝ զուրկ բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններից։
Ազգությամբ լատիշ Գալինա Նավիցկայատեն պատերազմի դաշտում կամավոր է հայտնվել։ Բոլորին այս փաստը զարմացնում էր, քանի որ ազգությամբ հայ չէր նաեւ նրա ամուսինը: Հրաձիգ կինն ասում է, որ չէր կարող այդ դժվարին օրերին չլինել իր հայ ընկերների կողքին։
Գալինան ռազմի դաշտ է մեկնել՝ թողելով իր երկու անչափահաս երեխաներին հարեւանուհու խնամքին։
Առավել մանրամասն՝ a1plus.am-ի տեսանյութում.