▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել:

Image result for Հրաչյա Ռոստոմյան Արթուր Գևորգյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

Image result for Բռնցքամարտ

 

 

 

 

 

 

 

 

 

2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին:

 

 

 

 

 

 

Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից:Image result for ՀԱՕԿ

 

 

 

 

 

 

 

 

3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին:

4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա:

Image result for ՀԱՕԿ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան: Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում:

Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ն ու Հայաստանի սպորտի նախարարությունը անօրինական են ճանաչում օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որտեղ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում:

Սպորտի նորանշանակ նախարարի հայտարարությամբ, ԱԻԲԱ-ն եւս ճանաչել է ֆեդերացիայի ընտրություններն անօրինական եւ առաջիկայում պատվիրակություն է ուղարկելու Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու նպատակով:

Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպմանն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ասել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Քվեարկությունը եղել է թափանցիկ, որը նախընտրել են պատվիրակները: Բացի ֆեդերացիայի անդամներից, որեւէ մեկն իրավունք չունի միջամտել ֆեդերացիայի գործունեությանը՝ ոչ սպորտի նախարարությունը, ոչ էլ ՀԱՕԿ-ը:

ՀԱՕԿ-ը չի կարող հաստատել, ճանաչել կամ չճանաչել մեր ֆեդերացիան: Օլիմպիական կոմիտեն վերադաս չի, գրանցող մարմին չի: Մեր ֆեդերացիային հաստատում է միջազգային ֆեդերացիան: 

ՀԱՕԿ-ի միջամտությունների մասին կտեղեկացվի ՄՕԿ-ին, որպեսզի ՄՕԿ-ը ձեռնարկի միջոցներ՝ թույլ չտալու համար իր ենթակայության տակ գտնվող կառույցի խախտումներին:

 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ՀԱՕԿ-ի մոտ չի ստացվի բռնցքամարտի ֆեդերացիան խլել իմ ձեռքից, դարձնել մյուս բոլոր այն ֆեդերացիաների պես, որոնք այժմ գտնվում են ՀԱՕԿ-ի ղեկավարության ներքո:

Image result for Բռնցքամարտ

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՕԿ-ին կոչ եմ անում չափերից դուրս չանցնել: Առաջիկայում ՀԱՕԿ նախագահի ընտրություններն են՝ 2020 թվականին: Եվ երբեք չի բացառվում, որ ես դնեմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more