▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարական չի տա. Տարոն Մարգարյանը ներկայացել է աշխատանքի

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել եւ աշխատանքի չի ներկայանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է, որ թեկուզ կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո։

Ի դեպ, երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի եւ իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more