▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. կձեւավորվի նոր պատգամավորական խումբ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւողականորեն հերքում է:

Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաեւ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները եւ ԿԱ ՊԵԿ ղեկավարները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաեւ կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը եւս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more