▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարականն անխուսափելի է

Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների հրավիրած ասուլիսին արտահայտած հիմնական մտքերն ու ֆան շարժումների միասնական դիրքորոշումը։ 


1) Հրաժարականն անխուսափելի է 

ՀՖՖ նախագահող կազմի հրաժարականին հասնելու գործիքակազմը անսահմանափակ է։ Ֆան շարժումների ձևավորած պայքարը ավարտվելու է միայն ՀՖՖ ղեկավարության հրաժարականի դեպքում։ Հուսով ենք գործը չի հասնի ծայրահեղ քայլերի։


Պատրաստ ենք քննարկել ՀՖՖ նախագահի հրաժարականի դիմումի առկայության դեպքում անհետաձգելի հարցերի լուծման համար ներկա ղեկավարությանը խելամիտ ժամանակ տրամադրելու հարցը։

2)ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը ձևավորվել է անկախ ֆան ակումբների միասնական շարժման արդյունքում։ Այս պայքարը արդար է և ֆուտբոլային, չկան պայքարի հետևում կանգնած մարդիկ։

3) ՀՖՖ-ն ղեկավարող թիմը ձախողել է իր իսկ մշակած 2019-2025 ՀՖՖ Ոազմավարության ծրագիրը։ Ձախողումները և թերակատարումները  վերաբերում են ռազմավարության կետերի ճնշող մեծամասնությանը, որոշ դեպքերում սահմանված են ոչ իրատեսական նպատակներ։ 

4) Ռեստարտի և 2 տարում փոփոխությունների հասնելու ՀՖՖ նախագահի հայտարարությունը արժանահավատ չէ, քանի որ ներկա ղեկավար կազմը հնգամյա անհաջողություններից հետո այլևս հավատ չի ներշնչում։ 

Ֆուտբոլի կառավարումը ևս 2 տարով այս թիմին վստահելը մեծ արկածախնդրություն է, որը հղի է անդառնալի հետևանքներով։ 

5) Չենք վախենում տարատեսակ ճնշումներից։ 

Հնարավոր ճնշումները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ երկրպագուների պայքարի վրա, այնպես ինչպես նախկինում  չեն ունցել ազդեցություն։ Տարատեսակ ճնշումների փորձերը միայն ապացուցում են ներկա ղեկավար կազմի աթոռներից կառչած լինելու փաստը։ 

6) Չունենք և չենք ունենալու ՀՖՖ նախագահի թեկնածու։ Նպատակներն են՝ հայկական ֆուտբոլում  առողջ մթնոլորտի ձևավորումը,  վերարտադրվելու լծակների առկայության բացառումը, ՀՖՖ նախագահի սուպերպաշտոնի լիազորությունների կրճատումը և արդյունավետ համակարգի ստեղծումը։ 

7) ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականից և ՀՖՖ ղեկավար կազմի հեռացումից հետո`

ՀՖՖ ղեկավար կազմի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում 

ՀՖՖ կանոնադրության խախտումներով ՀՖՖ անդամ հանդիսացող և ՀՖՖ-ի  ուղիղ ազդեցության և վերահսկողության տակ գտնվող ՀՖՖ անդամների  անդամության կասեցում և նրանց անդամության լեգիտիմության հարցի քննարկում։ 

ՀՖՖ կանոնադրության փոփոխություն 

Ըստ ձևավորված կանոնադրության նոր ՀՖՖ անդամների ընդունում 

Համերաշխության հարթակի կազմի հրապարակում 

Ֆուտբոլի զարգացման ազգային ծրագրի մշակում 

ՀՖՖ նախագահի թեկնածուների հայտերի ընդունում 

Քարոզարշավ Ազգային ծրագիրը իրականացնելու տեսլականի, ճանապարհային քարտեզի և հստակ ժամկետների վերաբերյալ 

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more