▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժեշտ Ռոբերտ Ամիրխանյանին

 

NewsBook.am. Իշխանությունները ջանք չէին խնայել, որպեսզի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը պահպանի իր պաշտոնը: Համագումարի օրն էլ երկրի նախագահը որոշել էր իր աջակցությունը յուրովի հայտնել՝ միության մի խումբ անդամների բարձրագույն պարգևներ շնորհելով: Պարգևներ չստացածները նախագահի պարգևները որակեցին ընտրակաշառք, իսկ պարգևներ ստացած, սակայն Ռոբերտ Ամիրխանյանին թիմակիցներ չհամարվողները ևս չարախնդացին։ Ի լրումն այս պարգևների, Ռոբերտ Ամիրխանյանն էլ հայտարարեց, որ հետայսու միշտ պարգևներ են լինելու, նախագահի կողմից մշտապես «քաղցրավենիք» է բաժանվելու կոմպոզիտորներին: Նա հայտարարեց, որ ամեն ամիս կոմպոզիտորների միությունը նախագահի կողմից 1,5 մլն դրամ է ստանում, իսկ վերջերս էլ 30 մլն դրամ է տրվել Դիլիջանի Կոմպոզիտորների տան վերանորոգման համար։ Այս հայտարարություններն ավելի շփոթեցրին կոմպոզիտորներին, որովհետև նման գումարներ ունեցող միությունը պիտի ամենահարուստը լիներ, կարողանար բազմապիսի միջոցառումներ կազմակերպել, մինչդեռ այդ գումարները, պարզվում է, անգամ չեն բավականացրել միության աշխատակիցների աշխատավարձերին, ուստի ՀԿԵՄ նախագահն իր համերգներից ստացված հոնորարներն է որպես աշխատավարձ բաժանել: Բայց միևնույն ժամանակ էլ Ամիրխանյանը հայտարարեց, թե ստացված գումարի 1/3-ը դեռ պահպանվել է:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more