▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է Մատտիսի անհայտ հարցազրույցը՝ ուսանողական տարիների, գրողների, երաժիշտների, գույների համադրության մասին

Գետտիի ինստիտուտը հրապարակել է Մատտիսի անհայտ հարցազրույցը, որն անտիպ է մնացել շուրջ 70 տարի: Գիրքը՝ «Զրույց Անրի Մատտիսի հետ.հարցազրույց 1941 թվականին»  վերնագրով, վաճառքի է հանվել Հյուսիսային Ամերիկայում և արժե 45 դոլար:

Հարցազույցը, որը  վարել է շվեյցարացի արվեստի քննադատ Պիեռ Կուրտոնը, եղել է 1941 թվականին, այն ժամանակ, երբ մեծանուն նկարիչն արդեն ծանր վիրահատության էր ենթարկվել:

Հարցազրույցում նկարիչը խոսել է արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև արվեստագետների՝ միմյանց հետ շփման, քաղաքականության և այլ հարցերի մասին: Նա պատմել է իր ուսանողական տարիների, ծանոթ գրողների, երաժիշտների, ինչպես նաև գույների համադրության մասին՝ դրանք նմանեցնելով ակորդների:

ArtDaily-ի հաղորդմամբ գիրքը մինչ հրապարակելը դժվար ճանապարհ է անցել: Գիրքը 310 էջից նկարչի պահանջով կրճատվել է՝ դառնալով 260: Պատճառը պատերազմն է եղել և թղթի սակավությունը:

Բացի այդ, դուրս է հանվել ևս 25 էջ, որոնցում նկարիչը խոսել է իր գործընկերների նախանձության մասին, քննադատել է շատ արվեստագետների, ինչպես նաև վախեցել է կորցնել աշխատանքի նկատմամբ սերը:

The Guardian-ի հաղորդմամբ երկար տարիներ է պահանջվել, որպեսզի Մատտիսի հարազատները կատարեն հեղինակների խնդրանքը՝ հրապարակել հարցազրույցը:

Սկզբում Մատտիսի թոռը դեմ է եղել այս ամենին, սակայն, հետո փոխել է կարծիքը՝ հասկանալով, որ այն պատմական փաստաթուղթ է:Ուստի նա գրել է նաև գրքի նախաբանը:

Գիրքը, որն ունի 368 էջ՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով է և բացի հարցազրույցից ներառում է այլ արխիվային նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more