▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը ներողություն կխնդրի՞

galatv.am-ը գրում է, որ լրագրողները փորձել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից իմանալ նրա վերաբերմունքը՝ տրանսպորտի թանկացման դեմ տեղի ունեցաղ հասարակական ընդվզման վերաբերյալ: Նախարարը փորձելով պաշտպանել Տարոն Մարգարյանին, ասել է, որ երբ որ կգտնենք մի դեպք, որտեղ Տարոն Մարգարյանը ասած կլինի, որ 2013 թվականի ընթացքում սակագները չեն բարձրանա, ինքը պատրաստ է ներողություն խնդրել: Այստեղ լրագրողները տեղեկացրել են նախարարին, որ այդպիսի տեսանյութը պտտվում է համացանցում: Նախարարը ժպտալով արձագանքել է.

«Քաղաքապետի համար այս որոշում ընդունելը բավականին բարդ է եղել, ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է: Եթե սակագները բարձրացվել են բացառապես այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան, կամ ավելի շատ հարստանան, ես ձեզ վստահեցնում եմ, որ Կառավարության ցանկացած անդամ և ով ուզում է լինել, դրան դեմ է լինելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more