▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռիփսմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը տիրացան Ռուսաստաի նախագահի գավաթին

ArmFootball.com-ը գրում է. Կազանում ընթանում է ծանրամարտի Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունը:

Երեկ մինչևր 94 կգ քաշային կարգում հանդես եկավ Առաքել Միրզոյանը, ով երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Այսօր մրցահարթակ դուրս եկավ գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: +75 կգ քաշային կարգում միայն երեք մարզուհիներ էին հանդես գալիս, ու 2012թ.-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակ տարավ: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց տվեց 136 կգ արդյունք ու երկամարտի 246 կգ արդյոնքով ճանաչվեց հաղթող ու ստացավ 5000 դոլար պարգևավճար:

Տղամարդկանց գերծանր քաշային կարգում հրաշալի հանդես եկավ Ռուբեն Ալեքսանյանը: Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 189 կգ արդյունք, հրում վարժությունում էլ գլխավերևում պահեց 241 կգ-ոց ծանրաձողը ու երկամարտի 430 կգ արդյունքով ճանաչվեց հաղթող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more