▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՏ Հայկոն որոշել է իրականացնել մանկատան երեխաների երազանքը

 

Շատ հարգեցի ՀՏ Հայկոյին, իրոք, էս տղեն շիտակ տղա է։ Բավական էր, որ մի թույլ բերան խնդրեին, որ գնար Վանաձորի մանկատուն, որպեսզի այնտեղի երեխաները, ովքեր Հայկոյի երկրպագուներն են, կարողանան շփվել իրենց սիրելի ռեփերի հետ, Հայկոն միանգամից արձագանքեց ու երևի մոտ օրերս կայցելի որբերին։

Ես ռեփի գիտակ չեմ, հայկական շոու բիզնեսի երկրպագու էլ չեմ, բայց այս տղայի մարդկայնությունը ասես լույսի ճառագայթ լինի մեր էստրադայի գորշության մեջ։ Հուսով եմ՝ օրինակը վարակիչ կլինի։
ՀՏ Հայկոյին էլ մարդկային շնորհակալություն ու ամենայն հաջողություն ցանկացած գործում, որ կձեռնարկի։

Գրառումը ու լուսանկարը` «Սիմեոն Վայս» ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more