▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ պատգամավորն ահաբեկե՞լ է ԱԺ նախագահին

Ազգային ժողովում ՀՀ կառավարության կողմից հրավիրած արտահերթ նիստն անցել է, բառիս բուն իմաստով, թեժ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ քննարկվել է էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցը: ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը ներկայացրել են օրենքի նախագիծ. նրանք ցանկանում են, որ հանձնաժողովում ՀՀԿ-ականների թիվն ավելի մեծ լինի:

Այս նախագիծը ներկայացնելու առիթ է դարձել Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Հարությունյանի վիճաբանությունը: Ընդդիմադիր խմբակցությունների անդամներին վրդովեցրել է այն փաստը, որ ՀՀԿ-ն ցանկանում է մեծամասնություն ունենալ նաև հանձնաժողովում: Արփինե Հովհաննիսյանի ելույթից հետո ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները դժգոհել և խիստ քննադատության են ենթարկել ներկայացված նախագիծը:

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել «չնեղել Արփինե Հովհաննիսյանին» և «բովանդակային հարցեր տալ»: Իրավիճակն այնքան է թեժացել, որ լեզվակռիվ է սկսվել ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի և ԱԺ նախագահի միջև: Ձեզ ենք ներկայացնում մի կարճ հատված նրանց «զրույցից».
Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանին`
«Ահաբեկո՞ւմ եք»:

«Այո’, ահաբեկում եմ», – հայտարարել է Հովհաննիսյանը:
«Ես գիտեմ, որ Դուք ահաբեկում եք, միշտ էլ ահաբեկել եք», –պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահը:

«Ահաբեկել ենք, բայց ոչ Ձեզ, ուրիշներին ենք ահաբեկել»,- հակադարձել է Վահան Հովհաննիսյանը:

«Խոստովանեցիր, Վահա’ն»,- ավելացրել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more