▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն Թբիլիսիից օրգազմ ապրողների` ես մեր քաղաքի բնակիչների համար եմ վիրավորվել

Ափսոս, որ Տիգրան Քոչարյանին չեմ կարող պատասխանել, ավելի ուշ կմանրամասնեմ, բայց ի տարբերություն Թբիլիսիից օրգազմ ապրողների` ես մեր քաղաքի բնակիչների համար եմ վիրավորվել, ոչ թե  Թբիլիսիով ինքնամոռաց հիացել: Ես վրացուն չեմ գովում, այլ սիրտս ցավում է, որ ձեր ասած «պիղծ վրացին» հպարտանալու, ցույց տալու բան ունի ու 100 քայլ առաջ է մեզանից, որ  1000-ամյակների պատմություն ու մշակույթ ունենք, բայց ապրում ենք միայն, որ մի երկու հրեշի փոր լցնենք, ամբողջ կյանքներիս իմաստը դա է դարձել: Թբիլիսիիում ավելի շատ Երևան կար, քան Երևանում, այնտեղ զգացվում էր որ հայ ճարտարապետի, արվեստագետի մատն է խառը, իսկ այստեղից չի զգացվում, այստեղից զուգագուպայի հոտ է գալիս ու արմենչիկա-բալայախառն վայնասունի ձայն:  Իսկ ում դուր է գալիս, ուրեմն թող շարունակի հրեշի փորը լցնել… կարմիր գծերի համար էլ վճարել:  

Լուսինե Բադալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more