▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են…». Դմիտրի Կիսելյովը՝ ՀՀ–ում իր հայտարարության մասին

«Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը,Galatv.am–ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ–ում իր արած հայտարարությանը, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի բարձր կարգավիճակ չտրվի, ավելի մեծ տեղ չհատկացվի, ապա դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի, հայտարարել է, թե իր խոսքերը խեղաթյուրվել են։

Դմիտրի Կիսելյովը նշել է, որ ինքը «կարգավիճակ» բառը չի արտաբերել, այն անգամ իր մտքում չի եղել։ Ի պատասխան հարցի, թե, ըստ նրա, ինչո՞ւ է իր այդ հայտարարությունն այդքան մեծ արձագանք առաջացրել, նա պատասխանել է, թե քանի որ իր խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են:

«Նկատի եմ ունեցել այն, ինչը ասել եմ: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է, ինչպես դա պատմականորեն է եղել, այնպես էլ մեր օրերում՝ արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վերջին տասնամյակում ռուսաց լեզվի տարածումն ու օգտագործումը Հայաստանում, ես կարծում եմ, որ սահմանափակ է դարձել: Ռուսական դպրոցների թիվը զգալիորեն կրճատվել է: Ժամանակակից հայ երիտասարդն այսօր ռուսերենին հատկացնում է քիչ տեղ, ավելի քիչ տեղ, քան նախկինում է եղել»,– ասել է նա:

«Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ 20-ամյա տաքսու վարորդը ռուսերենով տարրական հաշվարկի մեջ խճճվեց. խոսքը լուրջ հաշվարկների մասին չէ, զուտ թվաբանական`մեկից տասը… Երբ ես փողոցում երկու երիտասարդ աղջիկների մոտեցա ու հարցրի, թե ինչպես կարող եմ հասնել «Մոսկվա» կինոթատրոն, նրանցից մեկը նախ խնդրեց, որ հարցս անգլերենով ձևակերպեմ, ինչը և արեցի, որից հետո մյուսն ամեն դեպքում փորձեց պատասխանել ռուսերենով… Արդյունքում ոչ մեկի և ոչ մյուսի մոտ չստացվեց: Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի կապերն անխուսափելիորեն կթուլանան»,– ավելացրել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more