▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ինսթագրամյան իր էջում խոսել է մի հանցագործության մասին, որի թիրախը հիմնականում կանայք են։ «Նրանց լուսանկարները վերցնում, արհեստական բանականության և ֆոտոշոփի օգնությամբ դարձնում են պոռնոգրաֆիկ բնույթի և սկսում են շանտաժ անել, գումար պահանջել։ Ի՞նչ անել նման դեպքում։ Շատերը դիմում են ոստիկանություն, որը վատ բան չէ, սակայն հարցի լուծումը չէ, ոչ մի երկրի ոստիկանություն ունակ չէ դրանց արագ բռնել։ Հաջորդ հարցը՝ վճարե՞լ պահանջվող գումարը, իհարկե՝ ո՛չ, քանի որ, եթե վճարում եք, հասկանում են, որ վախեցել եք և շատ հաճախ անընդհատ սկսում են գումար ուզել։ Լուծում չէ նաև նման էջերը բողոքարկելը։ Միակ լավ լուծումը․ առաջինը՝ սառը ջուր խմել, հասկանալ, որ եսիմ ինչ չի եղել, երկրորդը՝ բոլոր ընկերներին զգուշացնել, հանրային գրառում կատարել, որ շանտաժի զոհ եք դարձել։ Ապա արգելափակել այդ անձանց և հանգիստ ապրել, չմտնել այս ճահիճը»,- խորհուրդ տվեց Մարտիրոսյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more