▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ արժե հայ երգիչ-երգչուհիներին հարսանիքի հրավիրելը. Գնացուցակ

Նկատել ե՞ք, թե ինչ մեծ տարածում ունի հայտնի հայ երգիչ-երգչուհիներին հարսանիքներին և այլ մեծ առիթներին հրավիրելը. դա կարծես թե տոնական օրվան հատուկ VIP-կարգավիճակ է տալիս:

Միշտ հետաքրքրել է, թե որքան արժե այս կամ այն աստղին որևէ միջոցառմանը հրավիրելը:

Միջոցառումներին հիմնականում նկատում եմ նույն դեմքերին, ուստի հետաքրքիր էր ճշտել, թե ինչ արժե այս կամ այն երգչին միջոցառման հրավիրելը: Որոշ թվերից մինչև հիմա շոկի մեջ եմ...

Տեղեկությունը տրամադրել են հենց այն մարդիկ, ովքեր կազմակերպել են տվյալ հարսանիքը կամ այլ առիթը, ուստի հորինված ոչ մի բան չկա:

 
Թաթա Սիմոնյան-Հիմնականում երգում է ուրախ երգերի շարան, 30-40 րոպեն արժե 30000-35000$:

Արման Հովհաննիսյան-30-40 րոպեն 30000-35000$:


Ռազմիկ Ամյան-Երգում է տվյալ պահին իր հիթը, 20 րոպեն 6000$, այժմ եթե Ռազմիկին կանչեք ձեր միջոցառմանը, նա կկատարի «Քամ-քամ» երգը:


Մարտին Մկրտչյան-3 երգը 3000-4000$, երեք երգից պակաս չի երգում, տվյալ պահին ամենացանկալի երգը «Այսօր քո տոնն է» երգն է:


Գևորգ Մարտիրոսյան-Թեև Գևորգ Մարտիրոսյանը վերջերս է մուտք գործել շոուբիզնես, բայց նրան արդեն մի քանի անգամ հասցրել եմ նկատել հարսանիքներին: 3 երգը 3000$, հիմնականում երգում է «Շնորհավոր» և «Հալալա» երգերը:


Լիլիթ Հովհաննիսյան-3 երգը 4000$, թոփ-3 երգերն են` «Թու-թու-թու», «Թե աղջիկ լինեիր», «Գնչու»: Գումարի մեջ մտնում է նաև Ամարաս խմբի պարային ուղեկցությունը:


Սիլվա Հակոբյան-3 երգը 4000$:


Ռեինկարնացիա-40 րոպեանոց ծրագիրը` 4000$:


Սոնա Շահգելդյան-500-1500$, հստակ գին չկա, կախված է Սոնայի տրամադրությունից և պատվիրատուից: Ի դեպ վերջերս մի միջոցառման էի ներկա, որտեղ Սոնային հրավիրել էին ոչ թե երգելու, այլ Գևորգ Մարտիրոսյանի և Արմոյի «Շնորհավոր» երգի տակ պարելու:


Զարուհի Բաբայան-4 երգը 4000$: Գումարի մեջ մտնում է նաև Սոֆի Դևոյանի պարային խմբի ուղեկցությունը:


Ինչ վերաբերում է հաղորդավարներին, Գարիկ Իսրայելյանն ու Սամվել Գրիգորյանը պահանջում են 2000-3000$:
Կարողանում են էլի մարդիկ Հայաստանում ապրել, այն էլ լավ ապրել...

 

Գրառումը` Գևորգ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more