Հայտնի է, որ Կանադայի 50-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարեւոր հանդիպումների ժամանակ տարբերվող գուլպաներ է կրում: Այս նախասիրության մասին իմանալով՝ նրան հաճախ են գուլպաներ նվիրում:
2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն ժամանած Ջասթին Թրյուդոյին, ՀՀ վարչապետի նստավայրում տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին եռագույն գուլպա նվիրեց:
Թունիսում ընթացող Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովում, որի ընթացքում հանդիպել են Փաշինյանն ու Թրյուդոն, Կանադայի վարչապետը հագել է բազմագույն գուլպա. ի դեպ, կադրերում երևում է, որ Ջասթին Տրյուդոն աչք է գցում, թե Փաշինյանն ի՞նչ գուլպա է հագել:
Նիկոլ Փաշինյանը, տեսանյութը տարածելով, գրել է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկեցինք հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Դիտեք նաև՝
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ: