▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան երբեք

 

«Ես էլ եմ փորձելու իշխանության անդամներին ապտակել ու պատասխանատվության չենթարկվել: Իշխանության հանցագործ ներկայացուցիչները գիտեն, որ մի բան անեն, իրենք կա´մ քնած են լինելու, կա´մ ֆուտբոլ նայելիս, իսկ պետության պատժիչ մեքենան աշխատում է միայն իշխանությունների դեմ ուղղված որևէ քայլ անող քաղաքացիների դեմ», - անդրադառնալով Գորիսի սպանություններին և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին` հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ civilnet.am-ի փոխանցմամբ ասել է «Բարև, Երևան» դաշինքից Երևանի ավագանու անդամ ընտրված, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին`բանախոսն ասել է.

«Խնդիրը մեր մեջ է: Իմ համար Լիսկան հիմա ավելի վտանգավոր է, քան երբեք: Բեմադրությունը այնքան լավ է կազմակերպված. ո՞նց կարող էր այդքան կրակոց լիներ և Խաչատրյանը դրա մասին տեղյակ չլիներ»,- ասել է Սանասարյանը` նշելով, որ այս սցենարը նրա համար է, որ պաշտոնյան չի արել սպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more