▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության և Գիտության նախարարությունը

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության նախարարությունը 2013-ին. Օմբուդսմենը սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցը


Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • ·         Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը  117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը: 
  • ·         Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը,  ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
  • ·         Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
  • ·         Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
  • ·         Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
  • ·         Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝  լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
  • ·         Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
  • ·         Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
  • ·         Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:
  • ·         Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:

 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ: 

 

     Արձանագրված դրական զարգացումները

  • ·         ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52  արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
  • ·         ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելումասին» ՀՀ օրենքի նախագիծը: 
  • ·         ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական  հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման  կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման: 

 

Պաշտպանի աշխատակազմ

Կարդացեք նաև`

Գյուղ. նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման և այլ խնդիրները

Օմբուդսմենը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին

Օմբուդսմենը` Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմենի զեկույց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more