▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կլինի առանց Հենրիխի, Յուրայի ու Արազի. քննարկումները շարունակվում են

Սերբիայի ազգային հավաքականի դեմ մեր հավաքականի խաղն առանց Հենրիխի, Յուրայի և Արազի շարունակում է համացանցային քննարկման թեմա մնալ:

Այս առիթով ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ի՞նչ կարող է անել մեր հավաքականը Սերբիայի դեմ՝ առանց առաջատարների..Էս հարցի պատասխանը պարտավոր ա գտնել Շալանդը... Ինքս տարբերակներ ունեմ, մի շարք. Բայց չփորձեմ ասել, այլապես կընդունվի՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի խնդիրներին խառնվել ու նրան հուշել. Բայց մի բան վստահ կարող եմ ասել... Էն տղեքը, ովքեր էդ օրը խաղադաշտ են դուրս գալու, պարտավոր են խաղալ через не могу. ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԵԼ, խաղալ 300% նվիրվածությամբ. Վերջապես պետք ա ապացուցեն, որ իրենք էլ են ֆուտբոլիստ եւ ոչ թե պարզապես թիմի կազմը լրացնելու համար են կոչված. Սա շանս ա մյուս ֆուտբոլիստների համար, ովքեր բողոքում են, որ նստած են պահեստայինների նստարանին. Ապացուցե՛ք դե. Ժամանակն ա. Իսկ էն, որ արդեն ժամանակն ա նաեւ մի կողմ դնել անձնական ամբիցիաները, հավաքական հրավիրել ֆուտբոլիստների, ովքեր պետք են մեր ընտրանուն, դա անհերքելի փաստ ա. Ի վերջո, մտածել ա պետք հավաքականի մասին, կազմն ու պահեստայինների նստարանը երկարացնելու ու ուժեղացնելու մասին, այլ ոչ թե տարատեսակ ամբիցիաների պատճառով բարդացնել՝ առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը: Հույս ունեմ, որ հոկտեմբերի 11-ին մեր հավաքականի մյուս տղաները իսկապես կապացուցեն, որ հենց այնպես չեն հրավիրվում հավաքական՝ ուղղակի галочка ստանալու համար, որ հետո ընդամենը իրենց թոռներին ասեն, որ ես հավաքականի ֆուտբոլիստ եմ եղել. Բոլորս հավաքականի կողքին ենք, բոլորս սիրում ենք ու սպասում ենք նոր հաղթանակների:

Սուրեն Սուրենյանցն էլ արձագանքելով մեկնաբանի կարծիքին, մասնավորապես, գրել է հետևյալը.

Ես Մենուայի նման ֆուտբոլային մեկնաբան չեմ ու այդ հրաշք խաղից ավելի քիչ եմ հասկանում, քան՝ հարգարժան ընկերս:
Սակայն միանգամայն փաստարկված ու ճիշտ եմ համարում հնչեցված կարծիքը:
Հավաքականի առաջիկա խաղում Հենոն, Արազն ու Յուրան չեն լինելու. սա շատ վատ է, դժվարացնում է մեր հավաքականի խդիրը՝ մանավանդ, որ Սերբիան հավակնոտ հավաքական է ու հեշտ մցակից չէ:
Բայց հավաքականի առաջատար տղաների բացակայությունը պետք է մոտիվացնի մյուս տղերքին, նրանց հուշի, որ գուցե եկել է իրենց ՙՙաստեղնային ժամը՚՚:
Ի վերջո, Հենոն ու Յուրան էլ միանգամից չեն վաստակել այսօրվա իրենց անունը:
Դա հնարավոր է եղել հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում, երբ մարզիչը նրանց վստահել է, իսկ նրանք խաղադաշտում նվիրվել են անմնացորդ, խաղացել են, արարել են՝ արժանանալով ֆուտբոլային մասնագետների դրվատանքին, մարզասերների սիրուն:
Հայաստան-Սերբիա խաղում մենք գուցե նոր ՙՙաստղ՚՚ կամ ՙՙաստղեր՚՚ հայտնաբերենք կամ հավաքականի փորձառու տղերքից մեկի մոտ տեսնենք հատկանիշներ, որակներ, որոնք ստվերված են եղել առաջատարների խաղի համատեքստում:
Պետք է հավատալ ու խաղալ:
Պետք է խաղալ ու հաղթել...

Ես Մենուայի նման ֆուտբոլային մեկնաբան չեմ ու այդ հրաշք խաղից ավելի քիչ եմ հասկանում, քան՝ հարգարժան ընկերս:Սակայն միանգամայն փաստարկված ու ճիշտ եմ համարում հնչեցված կարծիքը:Հավաքականի առաջիկա խաղում Հենոն, Արազն ու Յուրան չեն լինելու. սա շատ վատ է, դժվարացնում է մեր հավաքականի խդիրը՝ մանավանդ, որ Սերբիան հավակնոտ հավաքական է ու հեշտ մցակից չէ:Բայց հավաքականի առաջատար տղաների բացակայությունը պետք է մոտիվացնի մյուս տղերքին, նրանց հուշի, որ գուցե եկել է իրենց ՙաստեղնային ժամը՚:Ի վերջո, Հենոն ու Յուրան էլ միանգամից չեն վաստակել այսօրվա իրենց անունը:Դա հնարավոր է եղել հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում, երբ մարզիչը նրանց վստահել է, իսկ նրանք խաղադաշտում նվիրվել են անմնացորդ, խաղացել են, արարել են՝ արժանանալով ֆուտբոլային մասնագետների դրվատանքին, մարզասերների սիրուն:Հայաստան-Սերբիա խաղում մենք գուցե նոր աստղ կամ աստղեր հայտնաբերենք կամ հավաքականի փորձառու տղերքից մեկի մոտ տեսնենք հատկանիշներ, որակներ, որոնք ստվերված են եղել առաջատարների խաղի համատեքստում:Պետք է հավատալ ու խաղալ:Պետք է խաղալ ու հաղթել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more