▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կփոխվի հացադուլը դադարեցնելուց հետո


Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 31-ին՝ Սուրբ Հարության տոնին, ավարտելու է հացադուլը: Զերծ մնալով հացադուլը վաղաժամ ավարտելու առնչությամբ հնչող տարաբնույթ մեկնաբանությունների վրա սևեռվելուց ու այդ քայլի հետ կապված մեկնաբանություններից, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ սա այն նվազագույն քայլն է, որը թույլ կտա Ր. Հովհաննիսյանին վերադարձ կատարելու քաղաքական հարթություն:
Հենց միայն այս տեսանկյունից, Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը պետք է դրական գնահատել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ր. Հովհաննիսյանը, հետընտրական շրջանի կարևորագույն փուլում, հացադուլի մեջ գտնվելով, բավականին թանկ ժամանակ է կորցրել, ենթադրվում է, որ նա կորցրածը հետ բերելու համար կփորձի պայքարին նոր երանգներ, գաղափարներ հաղորդել, ինչը դեռ չի երաշխավորում վերադարձ` մարտի 10-ի իրադրությանը:
Հացադուլի վաղաժամ ավարտը նաև ազդարարում է, որ պայքարի մարտավարության մեջ փոփոխություններ մտցնելով, Ր. Հովհաննիսյանը, միգուցե, նաև կփորձի վերաձևակերպել իր խնդիրներն ու նպատակները, պայքարը շարունակելու այլ տրամաբանությամբ:
Սա նաև հիմք է տալիս պնդելու, որ Ր. Հովհաննիսյանը փորձում է վերաձևակերպել իր խնդիրներն ու նպատակները:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more