▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ մեքենաներ է նախընտրում Յուրա Մովսիսյանը

vivaronews.am-ը գրում է. Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչ մեքենաներ է նախընտրում:

«Ես շատ մեքենաներ ունեմ, իմ ընտանիքը նույնպես, ես սիրում եմ մեքենաներ: Ես արագություն եմ սիրում, ու մեքենան պետք է ինձանից արագ լինի, որպեսզի վարեմ այն:

Ես սկսել եմ 1987թ. արտադրության Քեմրիից: Հիմա Ռոլզ Ռոյս եմ վարում: Երբ վերադարձա Ռուսաստանից, ես ուզում էի թափ տալ ինձ: Ես Մոսկվայում նույնպես Ռոլզ Ռոյս ունեի, բայց ստիպված էի վաճառել այն, որովհետև չէի կարող այն բերել ԱՄՆ: Ռուսաստանում նաև KIA եմ վարել:

Իմ գործարքները հայրս է կառավարում, ու դա շատ լավ է, քանի որ նրա շնորհիվ է, որ ես դեռ փող ունեմ: Ինչևէ, իմ ծննդյան օրն էր, մենք հավաքվել էինք ընտանիքով, ու հայրս նվիրեց ինձ նոր Ռոլզ Ռոյսի բանալիները: Իսկ կինս վարում է G Wagen G63»,-ասել է Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more