▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նշանակումներ կլինեն ապրիլի 9-ից հետո

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀԿ-ում քննարկվում են ապրիլի 9-ից հետո վերադասավորումների հավանական տարբերակները. վերջին քաղ.խորհրդի նիստից ժամանակ Նախագահի կողմից ակնարկվել է հավանական վերադասավորումների տարբերակը, որտեղ առանցքային նշանակություն ունի վարչապետի հարցը:

Նախագահը չի բացառել ԱԺ նախագահի փոփոխությունը,որտեղ ընդիմության հետ կոնսենսուսային թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ` Գալուստ Սահակյանը և շեշտվել է , որ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցող քննարկումներ ժամանակ ԱԺ-ում Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները համաձայնվել են այդ տարբերակին մի պայմանով, որ պետք է ունենան մեկ մշտական հանձնաժողովի նախագահ և ԱԺ փոխնախագահններից մեկի պաշտոնը պետք է իրենցը լինի ,որտեղ նրանք տեսնում են Ռուբեն Հակոբյանին:

Ըստ Asekose.am-ի տեղեկությունների,  վարչապետի հավանական թեկնածուն կորոշեն Երևան քաղաքի ավագանու ընտրություններից հետո, բայց արդեն հայտնի է, որ հավանական թեկնածու է համարվում Հովիկ Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more