▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ-որ անբարոյական սկսել է տարածել Պեմզաշենում մոր ու երկու երեխաների ահասարսուռ սպանության լուսանկարը»

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ Պեմզաշենում կատարված ոճրագործության դեպքի վայրից լուսանկար է տարածվել։

«Ինչ-որ քննիչ, քրեագետ կամ դատախազ Պեմզաշենի ողբերգությանը վերաբերող և նախաքննության գաղտնիք հանդիսացող լուսանկարը տվել է ինչ-որ անբարոյականի, ով սկսել է տարածել», -գրել է իրավապաշտպանը։

Գրառումը սկսել են ուսումնասիրել  Գյումրու ոստիկանության Մուշ բաժնում, զեկուցագիր էին կազմել ու ուղարկել Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more