▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ուզում են` թող գրեն, ինձ դա չի հետաքրքրում. newsbook.am

newsbook.am-ը գրում է, որ Նախագահականի կայքում զետեղված հաղորդագրությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին, պարունակում է նաև լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են դերասաններ Տիգրան Ներսիսյանը և Արմեն Էլբակյանը հովանոց պահում Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում:

Լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել սոցիալական ցանցերում: Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել դերասաններին՝ հիմնականում ընդգծելով, որ անթույլատրելի է երկրում առկա բազմաթիվ խնդիրների հիմնական պատճառ հանդիսացող ու ժողովրդի կողմից չընտրված Սերժ Սարգսյանին ծառայելը:

Կայքի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասել է, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում:

«Նախ, դա կոչվում է ամպհովանի, ոչ թե հովանոց: Երկրորդ՝ ինչ ուզում են, թող գրեն: Ինձ դա չի հետաքրքրում»,- ասել է Էլբակյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more