▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ քրեական գործի մասին էր խոսում Քյարամյանը

Օրեր առաջ ԱԺ-ում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև վեճ տեղի ունեցավ։

Արգիշտի Քյարամյանը Աղազարյանին մատնանշեց, ասելով, որ տարբեր մարդիկ դիմել են իրեն, որդու քրեական գործի հետ կապված։

Euromedia24․com-ին հայտնի է դարձել, որ քրեական գործը, որի մասին խոսում էր Քյարամյանը, կապված է Աղազարյանի բիզնեսմեն որդու՝ Իվան Աղազարյանի հետ։

Այսպես, Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ Հովիկ Աղազարյանի որդուն՝ Իվան Հովիկի Աղազարյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի դիմացի հատվածում 1-ին երթևեկելի գոտով, այնուհետև 2-րդ երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց որի ժամանակ թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ին 955-ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշոկի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Արմինե Յուրիկի Կիրակոսյանին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։

Իվան Աղազարյանը դատապարտվելուց հետո, միանգամից երկու համատեղ բիզնես է հիմնում։

Ոմն Գառնիկ Հարությունյանի հետ համատեղ ստեղծում են «ՏՌԱՍՏ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ն և «ՄԱՐՇԱԼ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ն։

Երկու ՍՊԸ-ներում էլ Աղազարյանի որդին ունի 50 տոկոս բաժնեմաս։

Դատական գործից հայտնի է դառնում, որ Աղազարյանի որդին դատապարտվել է, որն էլ միգուցե եղել է Աղազարյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավարի նկատմամաբ, անբայրացակամ և ագրեսիվ պահվածքի պատճառ։

 

 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more