Հայկական պատականության այն ճգնաժամը, որում հիմա ենք թերևս ամենախորն է մոր ողջ պատմության մեջ, որովհետև խորը դեգրադացման մեջ է ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությունը: Եթե այլ ժամանակաշրջաններում Եկեղեցին նեցուկ էր կանգնում ժողովրդին ու գործում էր հանուն ժողովրդի, ապա հիմա միանգամայն այլ պատկեր է:
Մեր եկեղեցու վերնախավի դեգրադացիան զգալու համար, բավական է զուգահեռներ անցկացնել այլ եկեղեցիների վերնախավերի գործողությունների հետ` երկրի համար ճգնաժամային պահերին: Օրինակ, այսօր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը հրաժարվել է ընդունել նապագահ Յանուկովիչի կողմից շնորհված պետական պարգևը` ասելով, որ ինքը չի կարող ընդունել պարգևներ պայմաններում, երբ փողոցում արդիկ են զոհվում ու անընդհատ բախումներ են:
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես վարվեց մեր կղերական առաջնորդ Գարեգին Բ-ն` մարտի 1-ին... Կներեք արտահայտությանս համար, բայց նրա տանձին էլ չէր, ինչ որ բան բարբաջեց, որ եկեղեցին չի կարող խառնվել ու քաշվեց ղրաղ:
Ցավալի է, բայց փաստ, ինչ վիճակում պետությունն է, էլ ավելի վատ վիճակում հիմա եկեղեցին է:
Ինչ վիճակում պետությունն է, էլ ավելի վատ վիճակում հիմա եկեղեցին է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet