Ի՞նչ վտանգավոր հայտարարություններ է երեկ կրկին արել Նիկոլը Արցախի հարցով․ Արմեն Աշոտյան
Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ:
Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի:
Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է:
Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:
ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.
Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:
2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:
Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:
Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.
1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:
2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:
Նիկոլը ԱԺ-ում հայտարարեց՝ ադրբեջանցիներն ասում են Հայաստանն իրենց հողերը գրավել է ու նշեց՝ մենք պատրաստ ենք այդ խոսակցությանը, դուք էլ մեր գյուղերի վարելահողերն եք գրավել:
Մարդիկ կան կմտածեն՝ ճիշտ է ասում, մենք մեր վարելահողերը վերցնենք, ադրբեջանցիներինն էլ իրենց տանք:
2 հանգամանք հիշեցնեմ.
1. Հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական ամբողջ սահմաններով միակ կայուն վայրը, որտեղ կրակոցները քիչ են, Տավուշն է, որովհետև այդտեղ մնացել են նախկինների թողած ինժեներական կառույցները, դիրքերը. դեռ ոչինչ չի հասցրել զիջել:
Դա՞ եք ուզում տալ, ինչի՞ դիմաց:
2. Ադրբեջանն ուզում է «անկլավները»:
Տավուշի սահմանամերձի հարգելի՛ բնակիչներ, գուցե այդ վարելահողերը շատ կարևոր են ձեզ համար, բայց Նիկոլի «կուտը» չուտեք, որովհետև դրա դիմաց զիջելու եք ռազմավարական բարձունքներ, կոմունիկացիաներ, ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, վարելահողերին չեք կարողանալու մոտենալ ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:
Դիտեք նաև՝