▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչի մասին են խոսել Վեհափառն ու Բագրատ Սրբազանը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ինչպես երեկ հայտնել էր, հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ «Ներկա են եղել նաև Սրբազանները։ Խոսել ենք շարժման տրամաբանության, անելիքների, օրակարգի մասին։ Բայց այս հանդիպումները արտառոց չեն։ Զարմանում եմ, եթե ասենք ինչ-որ մեկը հանդիպած լինի նման միջավայրում, կարող է արտառոց լինել։ Հանդիպման մասին ուղղակի նախապես ասացի, որպեսզի ոչ մի դավադրապաշտության տեղ չթողնեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ չբացառելով, որ մայիսի 26-ին հրապարակում կհնչի վարչապետի թեկնածուի անունը։ Իսկ այն հարցին՝ արդյոք կհաջողվի հեռացնել այս իշխանությանը, Բագրատ Սրբազանըը պատասպանեց․ «միանշանակ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more