▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձնից շատ կենդանի չսիրեք․․․Վարդան Ղուկասյանը՝ «կեղծ կենդանասերներին»

«Ինձնից շատ կենդանի չսիրեք, ձեզանից որևէ մեկը ինձնից շա՞տ է կենդանու պաշտպանել, քննադատել  էն մարդկանց, որոնք տանջել են շներին․․․  էդ հայ երիտասարդ զինվորների, կանանց, խաղաղ բնակիչների  սպանության դաժան կադրերը ձեր վրա չեն ազդու՞մ, իմ զինվորի ու երկրի  անվտանգության համար իմ առաջարկի՞ք ես ազդվում, այ *****»-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել  է ԴՕԿ կուսակցության հիմնադիր  Վարդան Ղուկասյանը՝ դիմելով  «կեղծ կենդանասերներին»։

«Իմ երկրի անվտանգության , իմ զինվորի համար ես կենդանի էլ կօգտագործեմ, «նայոմնիկ» էլ կօգտագործեմ, պատերազմական վիճակում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, երկրի անվտանգության համար պետք է օգտագործվի նաև շունը, ուրեմն ձեզ համար ավելի թույլատրելի՞ է զինվորը զոհվի, թե պատերազմում  «շուն կամիկաձեների» օգտագործումը․ կենդանիների օգտագործումը մարտական խնդիրները կատարելիս ամբողջ աշխարհում են օգտագործվում է, ԱՄՆ-ում նույնիսկ դելֆիններին են օգտագործում»,- նշել է Վարդան Ղուկասյանն ու  «կեղծ կենդանասերներին» խորհուրդ տվել մի քիչ գրագետ լինել ու մի բան խոսելուց կամ մեկնաբանություն գրելուց  պարզապես մտածել։  

«Կենդանիների մասի՞ն եք մտածում,  բա ինչու՞ չեք գնում Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենդանիների խնամքի կենտրոն»  ՀՈԱԿ՝  տեսնեք, թե  շներին ո՞նց են պահում, ինչու չեք բողոքում, թե շներին ոնց են հավաքում փողոցներից, ո՞նց են ստերջացնում , կամ ստերջացնու՞մ  են, թե՞ չէ»,- նշել է Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more