▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ չեք գալիս և առերեսվեք վարչապետի հետ․ վախենո՞ւմ եք նրանից»

 

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողի հետևյալ հարցին՝ «չունե՞ք հարցեր Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ չեք գալիս և առերեսվեք Փաշինյանի հետ, խորհրդարանը այդ հնարավորությունը տալիս էր, կար հարցուպատասխան, բայց ընդդիմությունը չկար․ վախենո՞ւմ եք Փաշինյանից», արձագանքել է․ «Չէ, չենք վախենում։ Հարցուպատասխանի ֆորմատը, ցավոք, դեբատի հնարավարություն չի ընձեռում։ Տալիս ես հարց՝ որոշակի ժամանակային սահմանափակումով, ինքը պատասխանում է ժամանակային սահմանափակումները խախտելով, պատասխանում է ոչ թե տված հարցին, այլ այն հարցին, որը ուզում է, հետո դու էլի ունես արձագանքի հնարավորություն, փորձ ես անում հետ բերել դեպի հարց, էլի պատասխանում է այն հարցին, ինչին որ ուզում է։ Այնպես որ, իրեն հարց տալու որևէ ցանկություն այլևս չկա՝ հաշվի առնելով դառը փորձը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more