▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է առաջին եռամսյակը նշանակում դեկտեմբեր-հունվար-փետրվար

«Հարգելի կառավարության անդամներ, մենք ժամանակի և էներգիայի առումով չենք հասցնում ձեր որոշումների հետևից հասնել, բացահայտել: Գազը, հոսանքը, Սևանը, Որոտանը...Գազի հանձնաժողովում նայում էինք գազի թանկացման արդյունքում էներգիայի հոսանքի թանկացումը, քանի որ ունեինք պաշտոնական թիվ, որ գազի թանկացումը 1.2 դրամով  պետք է թանկացներ էլեկտրական հոսանքի գինը: Սա էինք քննարկում, հանկարծ նոր գույժ եկավ. 4 դրամ էլ ավելացավ դրա վրայից: Ինչ վերաբերում է գազին: Բացում եմ մաքսային հաշվետվությունը. առաջին եռամսյակի պաշտոնական հաշվետվության թվերի մեջ Հայաստանը ստացել է 845 միլիոն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 միլիոն դոլար: Զանգում եմ պատկան մարմիններին, ասում են, որ բացառվում է, չի կարող այդպիսի բան լինել: Ասում են, գուցե անցած տարվա պարտքը, որ 300 մլն դոլարի պետք է մուծեինք, դրանով է պայմանավորված: Ճշտում ենք, որ դա էլ չէ: Տարօրինակ բացատրություն են տալիս: Առաջին եռամսյակ գրածը նշանակում է դեկտեմբեր-հունվար-փետրվար: Ստացվում է, որ երկու ամիս այլ մաքսային գին է հաշված, մեկը 280 դոլարով: Գրիգորյան տոմարով չկա առաջին եռամսյակը դեկտեմբեր: Եվ սա օգտագործվում է ֆինանսական հաշվետվությունների մեջ: Այնինչ, մեր բոլոր տնտեսական հաշվարկները սկսվում և ավարտվում են հունվարի մեկով: Ինչի՞ համար է այս խառնաշփոթը: Ինչո՞ւ է առաջին եռամսյակը նշանակում  դեկտեմբեր-հունվար-փետրվար»,-ԱԺ-ում խոսքն ուղղելով կառավարությանը՝  հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Կառավարությունը խնդրեց գրավոր ուղղել հարցը: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more