▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է «Երևան հեռուստաընկերության» բաժնետոմսերի 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանը նվիրել Աղվան Հովսեփյանին

Ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ։

Նիստին, որպես վկա, ներկա էր նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։ Մեղադրող կողմը նշեց՝ Աղվան Հովսեփյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանը նվիրել էր իրեն, ինչին ի պատասխան էլ Սամվել Ալեքսանյանն ասաց․ «Իմ անունով չի էլ եղել, որ ես նվեր տամ։ Էդ ձև լիներ, աերոպորտն էլ մեկին նվեր կտայի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more