▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Հայկ Մարությանը փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։

Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետեւանքով է, որ ինքը մինչեւ այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները եւ այլն:

Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։

Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի՝  տասը տարվա վաղեմության հարցազրույցը Հայկ Մարությանի հետ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more