|
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, «Պոլիտիկ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը, ասել է. «2018-ից սկսած՝ նա լուռ չի եղել, հետո իր դեմ քրգործ սկսվեց, իրավական աբսուրդ: Եթե հետ գնանք, եղավ այն, ինչի մասին խոսվում էր: Հետո եղավ ցավալի պատերազմ, հայրենիքի փրկության շարժում, ընտրություններ: Դրանից հետո ևս կար ակտիվություն՝ մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, որտեղ ներկայացնում էինք սպասվող վտանգները: Այդ ակտիվության ժամանակ կար զուգահեռ քննադատություն, թե իր ակտիվ լինելով՝ դաշտը փակ է մնում քաղաքական մյուս գործիչների համար: Ինչ-որ գործընթացներից հետո իր որոշումն էր հանրային պասիվությունը, բայց մնացած գործընթացներում նա միշտ ակտիվ է՝ թե՛ խմբակցության, թե՛ քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպումներում, թե՛ արտաքին շփումներում: Իսկ ապրիլի 24-ին նա ասաց այն, ինչ մտածում էր: Այլ բան չունեմ ավելացնելու»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը: |
Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


