▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է փակվել Գոհար Գասպարյանի «Գտնված երազ» հաղորդումը

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գտնված երազ» հաղորդաշարի վերջին հաղորդումը եթերում կլինի մայիսի 31-ին, ինչից հետո ծրագրի ստեղծագործական կազմը կմեկնի հանգստի: Արձակուրդից հետո, սակայն, «Գտնված երազը» չի վերսկսի իր աշխատանքը:

Լուրերը, թե Գոհարը հեռացել է Հանրային հեռուստաընկերությունից և հաղորդումն այդ պատճառով է փակվել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նրա առաջիկա ծրագրերն «Առաջին ալիքի» հետ են կապված: Պարզապես հաղորդավարուհու աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է, քանի որ հունիսին սպասվում է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը: Հունիսի 7-ին Գոհար Գասպարյանը և «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը կմեկնեն Լեհաստան, որտեղ հունիսի 14-ին կկայանա մրցույթը: «Պատանի պարողների Եվրատեսիլին» կհաջորդի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի նախընտրական փուլի մեկնարկը:

«Իմ ցանկությամբ այս հաղորդումը փակում եմ, որ նոր բան անեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հաղորդում մեկ եթերաշրջան է արդիական: Դրանից հետո պետք է անպայման թարմացնես, փոփոխություններ անես կամ նոր նախագիծ սկսես: Լավ կլինի, որ նոր շնչով նոր բան անենք՝ հատկապես, որ նոր ղեկավարություն է եկել մեզ մոտ՝ նոր, հետաքրքիր գաղափարներով, նոր տենդենցներով: Այնպես որ, նոր թիմով հետաքրքիր նորություններ կանենք»,- esyes.am-ին  ասել է հաղորդավարուհին և հավելել, որ նոր եթերաշրջանում բազմաթիվ նոր նախագծեր են լինելու Հանրայինում:

Գոհարն առայժմ չի կարող ասել, թե ինքն ինչ նախագիծ կվարի, քանի որ դա դեռ քննարկման փուլում է: Հստակ չէ նաև հաղորդավարուհին նոր նախագի՞ծ, թե՞ նախագծեր կվարի. ամեն դեպքում նա նախատեսում է մի քիչ թեթևացել գրաֆիկը: «Ենթադրում եմ, որ նոր ծրագիրս կլինի ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ, քանի որ «Եվրատեսիլի» ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է և դա իմ ցանկությունն է»,- եզրափակել էհաղորդավարուհին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more