▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը միշտ Մեծ Պահքի շրջանի հետ համընկնում

«Այնպիսի տպավորություն է, թե Ձեր հացադուլը միշտ համընկնում է պասի շրջանի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, պարոն Հովհաննիսյան»,- այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկն այսպիսի հարց ուղղեց մարտի 10-ից «Ազատության» հրապարակում հացադուլ սկսած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին, որին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Փետրվարի 18-ը ես չեմ նշանակել նախագահի ընտրությունների օրը, իրենք նշանակել են, ես մասնակցել եմ: Ուրեմն դուք մտածեք, թե ինչու՞ է, որ հենց Մեծ Պահքի շրջանի հետ է համընկնում` նախախնամությու՞ն է, աստվածատո՞ւր է, ինքնամաքրման հա՞յտ է յուրաքանչյուրիս համար: Առաջարկում եմ, որ ամեն մեկը` յուրաքանչյուր լրագրող, խմբագիր, հեռուստատեսությունների տերերը, բոլոր պետական այրերը իրենք նաև գնան ինքնամաքրման ճանապարհով. դա իմ ինքնամաքրման ճանապարհն է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more