▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է սրբազանը դրոշակ սարքել սուտասանությունը, և ոչ՝ դավաճանությունը»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի հարց է ինձ շատ հետաքրքրում. ինչո՞ւ է սրբազանը դրոշակ սարքել սուտասանությունը, խաչակրաց արշավանք է սկսել ռեժիմի ստերի դեմ, բայց մի բառ չի ասում դավաճանության մասին:
Սուտը վերջապես պետք է որ ինչ-որ նպատակի ծառայի, չէ՞: Այդ նպատակը դավաճանությունը չէ՞ արդյոք:
Ինչո՞ւ է ֆիքսվել միայն սուտի վրա: Մի տմարդի հատկանիշի, որ շատ ավելի մեղմ մի բան է քան, ասենք, ազգային դավաճանությունն ու թշնամու հետ կոլլաբորացիոնիզմը:
Իր նախկինում կիսատ-պռատ սուտի, հայկական-իբր-ներողամտական կրուտիտները մի կողմ` կա՞ արդյոք մի նորմալ բացատրություն թե մարդն ինչու է կատեգորիկ ու արմատապես հրաժարվում Դավաճանություն և Դավաճան բառերի կիրառումից:
Իհարկե թեման գուցե անգամ ակտուալ էլ չէ այլևս: Շարժումն այլևս չկա, Փաշինյանի ռեժիմն էլ էլ ավելի է ուժեղացել շարժման բարեհաջող ինքնատապալման արդյունքում:
Բայց այնուամենայնիվ հետաքրքիր է: Ուղղակի հետաքրքիր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more