▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է զբոսաշրջիկների ոսրասգողության տեսանյութը հրապարակվել 4 տարի անց

Արդեն 4 օր է համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որը փաստում է, որ Հայաստանի տարածքում արտասահմանցի զբոսաշջիկները իրականացրել են որս (բեզուարյան այծի եւ վայրի վարազի):

Սակայն այսօր պարզ  է դառնում, որ որսը ոչ թե նոր է արվել, այլ իրականացվել է մոտավորապես 4 տարի առաջ:

Հաստատվեց իմ տեսակետը, որ այս տեսանյութը նկարահանվել  է տարիներ առաջ: Բոլոր հետաքրքրվողներին խնդրում եմ նայել սույն տեսանյութը ուշադիր, եւ կնկատեն, որ այդ ժամանակ Երեւան քաղաքը նշել է իր 2791 ամյակը......

Իսկ այսօր Երեւանը արդեն պատրաստվում է նշել իր 2795 ամյակը..... 

Փաստերը առկա են, սակայն զարմանալին այն է, թե ինչո՞ւ է հենց այս օրերին տեանյութը տեղադրվել համացանցում , ինչը մտորելու տեղիք է տալիս...

Զարմանալին այն է, որ եւ ոչ մի լրատվամիջոց այսօր հարցումչի անում Սահմանային զորքերին, իմանալու համար , թե վերոհիշյալ անձիք,  երբ են հատել ՀՀ սահմանը:

Առավել մանրամասն «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարության համապատասխան որոշման եւ որսորդական տուրիզմի մասին ինքս կխոսեմ մի քանի օրից...

Հարգանքներով՝ Գալուստ ՆԱՆՅԱՆ...

Ֆեյսբուք

Վերոհիշյալ տեսանյութը՝ ստորև.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more